News

«Դե, փորձե´ք, տեսեք կկարողանա՞ք»

Educational 2015-05-04

Հրազդանի Պ. Սևակի անվան թիվ 8 հիմնական դպրոցում Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կիզակետը դարձավ ապրիլի 21-ին տեղի ունեցած «Դե, փորձե´ք, տեսեք կկարողանա՞ք…» համադպրոցական միջոցառումը:
Դպրոցի դահլիճն այդ օրը հիշատակի և վերածննդի յուրահատուկ թատերաբեմ էր  դարձել: Բեմ էին բարձրացել անցյալի կակաչը և ներկայի անմոռուկը: Անցյալը աղմկում էր թատերական պատառիկներով, որ ներկայացնում էին կոտորածի օրերը՝ հայ գեղջուկի, մտավորականի, Կոմիտասի տեսած: 
 
Ներկան հիշում, հավատում ու պահանջում էր: Գեղեցիկ բանաստեղծական խոսքով ներկան կոչ էր անում ազատվել լաց ու կոծի ցածր զգացումից, մնալ մեր վեհ հպարտության ու վսեմ արհամարհանքի հետ, խարանել վարանողների լռության պղծաճակատը:
 
Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված հիշատակի միջոցատումը պսակվեց  վեր բարձրացված 100 ձեռքերի  ամուր զարկերով՝ Սասնա «յարխուշտայով»: Միջոցառմանը ներառված էին աշակերտներ բոլոր դասարաններից, անգամ՝ շրջանավարտներ, ինչը համախմբման ու միասնականության մի յուրահատուկ կոչ էր:
   
Միջոցառման նախաձեռնողն ու կազմակերպիչը հումանիտար մասնախումբն էր: Հատկապես մեծ ու նշանակալից էր մասնախմբի նախագահ Մ. Մկրտչյանի և վաստակաշատ ուսուցչուհի Ս. Սմբատյանի դերը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.