News

Ֆրանսահայ սաներին ընդունել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը

Educational 2015-04-30

Փարիզի «Համազգային» և Մարսելի «Դպրոցասեր» վարժարանների սաներին է ընդունել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Նորին Սրբությունն իր գնահատանքն ու օրհնությունն է բերել սաներին` կարևորելով Ֆրանսիայի հայկական վարժարանների շարունակական բնույթ կրող ամենամյա այցելությունները հայրենիք:

 
Անդրադառնալով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Հայրենիքում տեղի ունեցած արարողություններին` Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակություն է հայտնել, որ ֆրանսահայ վարժարանների սաները հնարավորություն են ունեցել մասնակցելու Մայր Աթոռում Հայոց Ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությանը:
 
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը, խոսելով ազգային ինքնության պահպանության անհրաժեշտության մասին, պատգամել է պատանիներին լինել հայրենիքի և հայ եկեղեցու արժանավոր զավակներ, հոգիներում անխախտ պահել նախնիների ավանդած ժառանգությունն ու սերն ազգի, հայրենիքի և եկեղեցու հանդեպ: 
 
Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական բաժին
Աղբյուրը՝ Armenianchurch.org

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.