News

Բեռնում անցկացվել է խորհրդանշական հուշ-երեկո

Featured 2015-04-29

Աշխարհի տարբեր երկրներում և քաղաքներում շարունակվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների անցկացումը:

Այսպես, Բեռնի (Շվեյցարիա) Մյունստեր տաճարում տեղի է ունեցել հուշ-երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: 

Հուշ-երեկոյի ընթացքում հնչել են Սևակի, Վարուժանի, Սիամանթոյի երկերից հատվածներ, ասմունքել է Վիբկե Ցոլմանը։
 
Պաշտոնական ճառերով հանդես են եկել տարբեր ազգերի ներկայացուցիչներ։ Կատարվել է եկեղեցական արարողություն։
 
Աղբյուրը՝ Tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.