News

Նախարարն այցելել է թիվ 114 դպրոց

Educational 2015-04-29

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այցելել է Խ. Դաշտենցի անվան թիվ 114 դպրոց, որտեղ մեկնարկել են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի համար հավակնորդների քննությունները:

Նախարարը հանդիպել է հավակնորդներին, զրուցել նրանց հետ և հետաքրքրվել` ինչ խնդիրներ են ծագել վերապատրաստումների ընթացքում: 

«Դպրոցի համբավը, կրթության որակը մեծապես կախված է նախ տնօրենից. լավ տնօրենը դպրոցի հաջողության կեսն է, լավ տնօրենն իր հետ բերում է լավ ուսուցիչներ, նա կարգապահություն և օրինականություն է սերմանում, լավ տնօրենին հարգում, միաժամանակ սիրում են աշակերտները և այլն:
 
Առանց լավ տնօրեն չկա լավ դպրոց:  Հուսով եմ, որ դուք այդպիսի տնօրեններ կլինեք»,-դիմելով հավակնորդներին` նշել է նախարարը: 
 
Արմեն Աշոտյանը նշել է, որ 2009 թվականին Ազգային ժողովը հավանության է արժանացրել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը, որտեղ ի թիվս այլ դրույթների` ամրագրվել է տնօրենների հավակնորդների վերապատրաստման և քննությունների գործընթացը:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.