News

Միջոցառում՝ Երևանի թիվ 157 դպրոցում

Educational 2013-04-15

Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակներում ապրիլի 13-ին Երևանի թիվ 157 դպրոցում տեղի ունեցավ միջոցառում, որը միտված էր հայ-ֆրանսիական մշակույթի տարածմանը: Ֆրանկոֆոնիան մեզ համար փոխշփումների նոր հարթակ է հանդիսանում:

Երեխաները վարպետորեն ներկայացրին ֆրանսիացի գրող Շարլ Պերրոյի և մեր շատ սիրելի Հովհաննես Թումանյանի հեքիաթներից դրվագներ: Բեմականացումները կատարվեցին և՛ ֆրանսերեն, և՛ հայերեն, որը բնորոշում է հայ-ֆրանսիական հարաբերությունների անխախտ բարեկամությունը:

Հնչեցին նշանավոր ֆրանսահայ շանսոնիե Շառլ Ազնավուրի երգերից: Դահլիճը լցված էր մեծ խանդավառությամբ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.