News

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ ԾԱՂԿԱՁՈՐԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ

Educational 2015-04-18

Մեր մեծ բանաստեղծներից մեկը՝ Պ. Սևակը, իր բանաստեղծություններից մեկում երազում էր այն օրերի մասին, երբ երկրների միջև կամուրջներ կկառուցվեն, սիրո և բարեկամության կամուրջներ:

Այսօր այդ կամուրջը կա Հայաստանի և Ֆրանսիայի միջև՝ վկան Ֆրանկոֆոնիայի օրերը: Այդ առթիվ կազմակերպվեց միջոցառում Ծաղկաձորի միջնակարգ դպրոցում: 

Միջոցառմանը ցուցադրվեցին Ֆրանսիայի տեսարժան վայրերը, բեմականացմամբ ցուցադրվեց «Կարմիր գլխարկ» հեքիաթը:
 
Խոսեցին մեծ շանսոնիեի և բարերարի՝ Շ. Ազնավուրի մասին՝ երգելով «Քեզ համար Հայաստան» երգը: Միջոցառումը կազմակերպել էր ֆրանսերենի ուսուցչուհի Լ.Ալոյանը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.