News

«Իներցիայի դատը»

Educational 2015-04-18

Նոր Երզնկայի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել «Իներցիայի դատը» թեմայով բաց դաս (դատավարություն): Մասնակիցներն էին 7-րդ դասարանի աշակերտները: Որպես մեղադրյալ հանդես էր գալիս ֆիզիկական երևույթը` Իներցիան: Դատական վեճի ընթացքում հանդես եկան և´ մեղադրող, և´ պաշտպանող կողմերը:

Մանրամասն ուսումնասիրելով հետաքննության արդյունքները, լսելով երկու կողմերի վկաների ցուցմունքները՝ դատավորը վճիռ կայացրեց՝ «Հաշվի առնելով իներցիայի դրական կողմերի օգտակարությունը՝ ընդլայնել իներցիայի կիրառությունները բոլոր բնագավառներում, ուսումնասիրել  և խորապես  ընկալել  ֆիզիկայի օրենքները, թափանցել  բնության գաղտնիքների մեջ և ճիշտ ծառայեցնել իներցիան կյանքում»:  

Թող գիտությունն ուղեկցի ամենուր և քաջություն տա  դիմադրելու բոլոր փորձություններին: Դասն ուներ ուսուցողական բնույթ,  աշակերտները կարողացան ճիշտ ներկայացնել իներցիայի դրական և բացասական կողմերը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.