News

«Դասը վարում են ծնողները»

Educational 2015-04-15

«Դասը վարում են ծնողները» նախագծի շրջանակում II «ե» դասարանցիների հյուրն էր Անի Պողոսյանի մայրիկը` պատմական գիտությունների թեկնածու, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատող Նարինե Մարգարյանը:
Երկրորդ դասարանցիներին ներկայացվեցին Հայոց ցեղասպանության պատմության որոշ դրվագներ: Իրենց համար առավել հասկանալի բացատրություն տրվեց ցեղասպանություն հասկացությանը,  ներկայացվեցին  դրա պատճառներն ու հետևանքները: 
 
Աշակերտները պատկերացում կազմեցին Ապրիլի 24-ի խորհրդի, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մասին: Այս տարվա խորհրդանիշ անմոռուկ ծաղկի ու նրա գունային իմաստի մասին պատմեցին իրենք՝ երեխաները:
 
Նյութն ավելի ըմբռնելի դարձնելու համար երեխաներին այս ամենը ներկայացվեց վավերագիր նկարների, քարտեզների, երբեմն նաև անցյալի ու ներկայի համեմատությունների միջոցով:
 
Դասի վերջում աշակերտները պատրաստեցին անմոռուկներով պաստառ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.