News

ՀՀ նախարարը` խորհրդանշական միջոցառման հյուր

Educational 2015-04-15

ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվական բաժնի հաղորդման՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Երևանի Վ. Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցում ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը:

Հուշ-երեկոն կրել է   Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պետական միջոցառումների «Հիշում և պահանջում ենք» խորագիրը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երևանի ավագանու անդամներ, հայտնի մշակույթի գործիչներ, աշակերտներ և ծնողներ:

Ցերեկույթից հետո ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ հանրապետության դպրոցներում ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառումներն սկսվել են հունվարից և շարունակվելու են մինչև դեկտեմբերի:
 
«Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում անցյալ շաբաթ  դպրոցականները պատրաստեցին անմոռուկներ: Դրանք փոխանցվելու են միջոցառումներն համակարգող պետական հանձնաժողովին, որպեսզի բաժանվեն  ապրիլի 24-ին Երևան այցելած հյուրերին…»,- իր խոսքում շեշտել է նախարարը և հավելել, որ տարվա ընթացքում այցելություններ են լինելու նաև այլ դպրոցներ:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.