News

Ա.Աշոտյանը հանդիպել է «Ամենախելացին»-երին

Educational 2015-04-14

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է «Ամենախելացին» հեռուստանախագծի կիսաեզրափակիչ փուլի մասնակիցներին: Ողջունելով միջոցառման մասնակիցներին`Արմեն Աշոտյանը, մասնավորապես նշել է՝ «Աշխատանքային շաբաթը մեկնարկում է այս ամենապայծառ ու ջերմ հանդիպմամբ: Խոստովանեմ, որ ուշի ուշով հետևում եմ «Ամենախելացին» խաղին:

Նախարարը նաև ընդգծել է, որ հաղորդաշարը հաջողված է` բազմաթիվ արձագանքներից դատելով: «Կարևոր փաստ է, որ հաղորդաշարը հարուցել է հետաքրքրություն դեպի ինտելեկտուալ խաղերը: Եթերաշրջանն այնքան հաջողությամբ է ընթանում, որ երկրորդ եթերաշրջանին մասնակցելու համար արդեն աննախադեպ հետաքրքրության ալիք կա:

ԿԳՆ-ի կողմից խոստանում եմ, որ խաղն առնվազն մեկ տարի կլինի եթերում, որպեսզի այս ինտելեկտուալ շարժումը դառնա մշակույթ: Երեխաների մոտ պետք է խրախուսել սեր դեպի գիտելիքը: Կարևորը՝ նրանք հավատան, որ իրենց կյանքի ճանապարհը կարող է բացվել գիտելիքով:

Մենք իրականում ունենք հազարավոր աշխատասեր և ընդունակ, սակայն դեռ  չբացահայտված աշակերտներ»,-նշել է նախարարը` կոչ անելով խիզախել և մասնակցել ներկայումս ընթացող 14-15 տարեկան մասնակիցների հավաքագրման մարզային փուլին:

Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.