News

«ՀԻՇՈՒՄ ԵՄ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ»

Educational 2015-04-13

Արտաշատի թիվ 5 դպրոցում բաց դաս էր՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ ամյակին: Դասղեկ Շողիկ Կոստանյանը հայտարարել էր «ՀԻՇՈՒՄ ԵՄ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ» թեմայով շարադրության և նկարչության մրցույթ:
Բոլորը նկարել էին շատ պատկերավոր և գեղեցիկ նկարներ: Մրցույթի հաղթողներ ճանաչվեցին Բզոյան Անդրանիկը, Թադևոսյան Լիանան, Հակոբյան Արշավիրը և Ասատրյան Քնարիկը:
 
Հաղթողներ եղան նաև շարադրության մրցույթից, նրանք էին՝ Գաբրիելյան Ռիմա, Միկիրով Աշոտ, Հակոբյան Հասմիկ: Աշակերտներն ուսուցչի հետ միասին պատրաստեցին անմոռուկներ, որոնք պատրաստվում են նվիրել Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելող հյուրերին: Անմոռուկի պատկերով շապիկներ էին կրում բոլորը՝ ի նշան 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակի:
 
Դասի ընթացքում դասղեկը պատմեց երեխաներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի ծրագրած ցեղասպան քայլերի, հայրենազրկման, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածների մասին: Երեխաները շատ տպավորված էին և ցանկություն հայտնեցին այցելել Ծիծեռնակաբերդ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.