News

Աշակերտներն այցելել են ԵՊՀ

Educational 2015-04-13

ԵՊՀ-ն շարունակում է հյուրընկալել հանրակրթական դպրոցների աշակերտներին՝ առկա մասնագիտացումներին ծանոթանալու և մասնագիտական կողմնորոշման նպատակով: Այսպես, ԵՊՀ-ն ընդունել է Երևանի թիվ 109 ավագ դպրոցի ֆիզմաթ հոսքի 12-րդ դասարանի աշակերտներին:

Համալսարանի և ապագա ուսանողների հանդիպման նախաձեռնողը ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչությունն էր: Այս անգամ աշակերտները շրջել են Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի կիսահաղորդիչների ֆիզիկայի և միկրոէլեկտրոնիկայի ամբիոնում:

 
Նրանք ամբիոնի ուսումնական լաբորատորայում ծանոթացան որոշ սարքերի, սեփական աչքով տեսել որոշ պրոցեսներ: «Աշակերտներին հիմնականում հետաքրքրում են այնպիսի փորձերը, որոնք գիտահանրամատչելի են, առօրյային ավելի մոտ են…»,-նշել է ամբիոնի ուսումնական լաբորատորիայի վարիչ Միքայել Ալեքսանյանը:
 
Լաբորատորիայում շրջելուց հետո աշակերտներին իր աշխատասենյակում հյուրընկալել է Կիսահաղորդիչների ֆիզիկայի և միկրոէլեկտրոնիկայի ամբիոնի վարիչ Վլադիմիր Հարությունյանը:
 
Նա խոսել է ֆակուլտետի, ստանալիք կրթության, մասնագիտության առանձնահատկությունների, միջազգային համագործակցության, ինչպես նաև հետագայում աշխատանք գտնելու հնարավորությունների մասին:
 
Աղբյուրը՝ ysu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.