News

«Հայոց մշակութային ցեղասպանությունը. առաջ և հետո»

Featured 2015-04-11

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում աշխարհի տարբեր վայրերում կազմակերպվում են զանազան միջոցառումներ: Այսպես, Գրանադայում (Իսպանիա) բացվել է լուսանկարների ցուցահանդես:
Ցուցահանդեսը կրում է «Հայոց մշակութային ցեղասպանությունը. առաջ և հետո» խորագիրը: Ցուցահանդեսը բացվել է ապրիլի 9-ին`  Գրանադայի արքեպիսկոպոսարանի Մշակութային կենտրոնում:  Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունիսի 12-ը:
 
Ցուցահանդեսը կազմակերպվել է Գրանադայի արքեպիսկոպոսարանի Քրիստոնեության ուսումնասիրման կենտրոնի և Հայ ճարտարապետության ուսումնասիրման հիմնադրամի համատեղ ջանքերով:
 
Ցուցահանդեսին ներկայացվում են հին և նոր լուսանկարներ, որոնք պատկերում են հայ ժողովրդի քրիստոնեական և մշակությաին ժառանգության վիճակը մինչև Ցեղասպանությունը և հիմա:
 
Աղբյուրը՝ www.tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.