News

Սուրբ Զատիկի տոնն Ագարակում

Educational 2015-04-09

Տոնական աշխույժ եռուզեռ էր Արագածոտնի մարզի Ագարակի Տ.Թերլեմեզյանի անվան միջնակարգ դպրոցում: Առաջինից-հինգերորդ դասարանների աշակերտները դասղեկների հետ այցելեցին գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցի, որի բակում էլ նշեցին Սբ. Հարության տոնը:
«Քրիստոս հարյավ ի մեռելոց»,-հնչում էր ամենուր ու լսվում` «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը: Ներկած ձվեր ունեին բոլոր երեխաները և հաճույքով խաղում էին:
 
Այդ իրարանցմանը հաճույքով մասնակցում էին նաև ուսուցիչները: Տնօրեն Լ.Մարգարյանը կարևորեց Տաղավար տոների նշումը դպրոցում՝ շեշտելով, որ դրանով երեխաներն ավելի են մոտենում հայ եկեղեցուն ու ազգային արժեքներին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.