News

Կնքվել է հայ-ավստրիական նոր հուշագիր

Educational 2015-04-09

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը, որն աշխատանքային այցով գտնվում է Ավստրիայի Հանրապետությունում, հանդիպում է ունեցել Ավստրիայի կրթության և կանանց հարցերի դաշնային նախարար տիկին Հայնիշ Հոզեկի հետ:

Ողջունելով հյուրերին` տիկին նախարարը նշել է, որ նախորդ համաձայնագրի շրջանակում մեծ աշխատանք է կատարվել, մասնավորապես` ուսուցիչների վերապատրաստման և միջին մասնագիտական կրթության ոլորտներում։ Տիկին նախարարը հույս է հայտնել, որ նոր հուշագիրը կապահովի գործընթացների շարունակականությունը։ 

 
Նախարար Արմեն Աշոտյանը, շնորհակալություն հայտնելով գործընկերոջը հետևողականության համար, ընդգծել է, որ հայ-ավստրիական կրթական համագործակցության մեծ ներուժ է առկա, և այս հուշագիրը ևս մեկ խթան կդառնա նոր նշաձող դնելու երկկողմ հարաբերությունենրի զարգացմանը։ 
 
Հանդիպման ընթացքում նախարար Արմեն Աշոտյանը և տիկին Հայնիշ Հոզեկը ստորագրել են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Ավստրիայի Հանրապետության կրթության և կանանց հարցերի դաշնային նախարարության միջև կրթության բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: 
 
Աղբյուրը՝ edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.