News

Աշխատանքային հանդիպում ՉԺՀ դեսպանի հետ

Educational 2015-04-08

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոցի հիմնադրման ծրագրին, միջպետական կրթաթոշակային տեղերին, հայ-չինական կրթական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
 
Չինական կողմը տեղեկացրել է, որ այժմ ընթանում է   Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոցի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման գործընթացը: 
 
Նախագծման աշխատանքների   ավարտից և օրենքով սահմանված կարգով նախագծի հաստատումից հետո կմեկնարկեն շինարարական աշխատանքները: Կողմերը հույս են հայտնել, որ Երևանում չինական դպրոցի հիմնաքարը կդրվի արդեն աշնանը:
 
Աղբյուրը՝ edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.