News

Կայացել է առաջին նիստը

Educational 2015-04-03

Համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության տեղեկատվական բաժնի հաղորդման՝ Երևանի Գևորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոց հիմնադրամում տեղի է ունեցել հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Դպրոցը ՀՀ կառավարության որոշմամբ անցնել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ենթակայության տակ:  Նախարարը նշել է, որ իրավական նոր կարգավիճակով պայմանավորված՝ օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է կատարվի դպրոցի կառավարման մարմինների ձևավորում, որից հետո կհայտարարվի տնօրենի թափուր տեղի մրցույթ: 
 
Ներկայացնելով հարցի իրավական կողմը՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ դպրոցը Մայթ Աթոռի ենթակայությամբ դառնալու է հումանիտար ուղղվածությամբ նախամասնագիտական ավագ դպրոց.«Ե՛վ Մայթ Աթոռը, և՛ ՀՀ ԿԳՆ-ն այս նախագծի հետ մեծ  հույսեր են կապում: 
 
Մենք ակնկալում ենք, որ Մայթ Աթոռի հոգածության ներքո դպրոցը նոր շենքային պայմաններ ու տեխնիկական հագեցվածություն կստանա, ինչպես նաև նոր բովանդակություն՝ ապոհովելով կրթության ավելի բարձր որակ»,- իր խոսքում նշել է ՀՀ ԿԳ նախարարը:
 
Նիստից հետո ՀՀ ԿԳ նախարարը շրջել է դպրոցում, զրուցել ավագ դասարանների աշակերտների հետ նրանց մասնագիտական կողմնորոշումների,  ավարտական և ընդունելության քննությունների նախապատրաստական աշխատանքների և այլ հարցերի մասին:
 
Աղբյուրը՝ edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.