News

Յուրգեն Կլոպն սպասվելիք խաղի մասին

Sports 2015-04-03

Անդրադառնալով «Բավարիայի» հետ սպասվելիք խաղին «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշել է՝ «Այժմ մենք «Բավարիայի» հետ տարբեր հարթություններում ենք, սակայն անկասկած պահպանում ենք առանձին խաղում հաղթանակ տանելու շանսը»:
«Թեև «Բավարիային» չեն օգնի Ռոբենը, Ալաբան, Ռիբերին, սակայն Մյուլերը, Գյոտցեն և Լևանդովսկին հարձակման գիծը հզոր են դարձնում: Լսել եմ, որ լավ մարզավիճակում է նաև Ֆիլիպ Լամը:
 
Մյունխենյան թիմը կորցրել է Ռիբերիի և Ռոբենի նման արագ խաղացողների:
 
Մոտիվացիայի հետ կապված խնդիր մենք չունենք: Թիմը գտնվում է հարաբերական լավ վիճակում: Յուրաքանչյուր միավորը մրցաշարային աղյուսակում բարձրանալու շանս է տալիս մեզ»,- ընդգծել է Կլոպը:
 
«Բորուսիա» - «Բավարիա» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 4-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին:
 
Աղբյուրը՝ sport.news.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.