News

Մեկնարկել է աշակերտական «Պատվո պահակ»-ը

Educational 2015-04-02

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում մեկնարկել է աշակերտական «Պատվո պահակ» հերթապահությունը:
Առաջինը հերթապահությունը ստանձնել են Երևանի թիվ 42 դպրոցի սաները: Նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ նախաձեռնությունը ՀՀ կրթության և գիտության նախարարությանն է և արժանացել է պետական հանձնաժողովի հավանությանը:
 
«Ապրիլի 1-ից 23-ը, ժամը 10-ից 18-ն աշակերտները հերթափոխով կոգեկոչեն ցեղասպանության զոհերի հիշատակը: Բնական էր այս պոռթկումը, ցանկությունը: Մեծ քարոզչական աշխատանք չէր պահանջում. գաղափարը միանգամից ընկալվեց բոլոր դպրոցների կողմից»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ ծնողների մեծամասնությունը ևս ողջունել է վերոնշյալ արարողակարգը: 
 
Նախարարի նկատել է նաև, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունն պատասխանատվություն է վերցրել իրականացնել ինչպես ցեղասպանության տարելիցի պետական հանձնաժողովի հիմնական ծրագրերը ոլորտում, այնպես էլ այլ ծրագրեր, որոնք պետական ծրագրերի մաս չեն, բայց նույնպես ոգեկոչման և պայքարի մասն են հանդիսանում:
 
Աղբյուրը՝ edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.