News

Անդրադարձ ԵՄ կրթական ծրագրին

Educational 2015-04-01

Ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվական բաժնի հաղորդման՝ Արմեն Աշոտյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ աջակցությամբ իրականացվող Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ նոր Էրազմուս+ նախագծին, մասնավորապես՝ հայկական բուհերի մասնակցությամբ իրականցվող ծրագրերին:
Շեշտելով, որ ԵՄ ծրագրերը Հայաստանի բուհերի միջազգայնացման գործընթացը խթանելու և ֆինանսական իրավիճակը բարելավելու արդյունավետ գործիք են, նախարարը կարևորել է, որ հատկապես վերջին տարիներին ԵՄ ծրագրերում մասնակցության ցուցանիշի ակտիվությամբ Արևելյան գործընկերության անդամ երկրների շարքում Հայաստանը դարձել է տարածաշրջանի առաջատարը:
 
«Արձանագրված արդյունքները վկայում են, որ Հայաստանը ԵՄ բարձրագույն կրթության տարածքի մաս է, սկսված բարեփոխումներն այդ ուղղությամբ շարունակվելու են, իսկ ընտրված ճանապարհը ճիշտ է»,-նշել է Ա. Աշոտյանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև կրեդիտային շարժունությանը, կարողությունների զարգացմանը բարձրագույն կրթության ոլորտում և մի շարք այլ հարցերի:
 
Աղբյուրը՝ edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.