News

Արմատական փոփոխություններ կրթական ոլորտում

Featured 2015-03-31

Ֆինլանդիայում նախատեսվում է փոփոխություն կատարել կրթական համակարգում։ Ֆինները հրաժարվելու են այնպիսի ճշգրիտ գիտություններից, ինչպես քիմիան, ֆիզիկան, մաթեմատիկան, և սկսելու են ավելի լայն թեմաներ ուսումնասիրել։
Օտար լեզուների կամ աշխարհագրության առանձին դասերի փոխարեն կուսումնասիրվի, օրինակ՝ «Եվրամիություն» թեման, որն իր մեջ ներառում է աշխարհագրություն, պատմություն, լեզուներ և տնտեսագիտություն։
 
Բարեփոխումը պայմանավորված է ժամանակակից աշխարհի պայմաններով։ Փորձագետների կարծիքով կրթության ներկայիս համակարգն արդիական է եղել մինչև 20-րդ դարի վերջ։
 
Եվս մեկ նորամուծություն է դասարանային ավանդական մեթոդներից կոմպակտ խմբերին անցնելը, որը հնարավորություն կտա երեխաներին թիմում պրակտիկ հմտություններ ձևավորել։ 
 
Աշակերտները կպատկերեն իրական կենցաղային իրավիճակներ և կփորձեն դրսևորել իրենց՝ ստանալով անհրաժեշտ փորձ և գիտելիքներ։
 
Աղբյուրը՝ www.tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.