News

Մոսկվայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված զանգվածային ակցիա կանցկացվի

Featured 2013-04-13

Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը: Մոսկվայի Հայ երիտասարդների ասոցիացիան (ՄՀԵԱ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված զանգվածային ակցիա կկազմակերպի Մոսկվայում՝ նվիրված ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ակցիան առաջին անգամ կանցնի նման ձևաչափով: Ակցիայի հայեցակարգը հետևյալն է. Օսմանյան կայսրության 500 քմ քարտեզի վրա կզետեղվեն կարմիր գույնի դիմակներ՝ մոտ 5000 հատ, որոնք խորհրդանշելու են սպանված հայերին: Այնուհետև ակցիայի մասնակիցները կկազմեն հետևյալ գրությունը. «Թուրքիա, արդարությունը կհաղթի»: Ակցիան կանցկացվի ապրիլի 21-ին, վայրը դեռ հայտնի չէ:

Աղբյուր՝ www.panarmenian.net

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.