News

Հայաստանը՝ փարիզյան գրքի տոնավաճառի մասնակից

Featured 2015-03-24

Փարիզում անցկացված գրքի ավանդական տոնավաճառին Հայաստանի Հանրապետությունը մասնակցել է է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ: Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը:

Հայկական տաղավարում ներկայացված է եղել Հայաստանում պետական պատվերով և մասնավոր հրատարակչությունների տպագրած շուրջ 200 անուն գիրք: Գեղարվեստական, պատմական, արվեստաբանական, գիտահանրամատչելի գրականությունն այստեղ ներկայացվել է հայերենով, անգլերենով, ֆրանսերենով: 

 
Առանձին բաժին է հատկացված եղել Հայոց ցեղասպանությանը նվիրված գրքերին, որտեղ ցուցադրվել են այդ թեմայով վերջին տարիներին տպագրված բազմաթիվ արժեքավոր գրքեր: Հայաստանյան հրատարակությունների կողքին ցուցադրվել է նաև ֆրանսահայ հրատարակիչների և գրողների ֆրանսերենով տպագրված գրականությունը։
 
Տոնավաճառի օրերին հեղինակների մասնակցությամբ անցկացվել են գրքերի շնորհանդեսներ: Մասնավորապես՝ ներկայացվել են Հրանտ Նորշենի «Հայկական հետքեր Ֆրանսիայում» հանրամատչելի ձեռնարկը, Ալեքսանդր Սիրանոսյանի «Տիգրանի մետամորֆոզները» երկհատորյակը, Արա Գրիգորյանի «Քրիստափոր Միքայելյանը և թուրք սուլթանը» պատմագրությունը, Հարություն Խաչատուրյանի «Խաչքարերի արվեստը» արվեստաբանական վերլուծությունը և այլն։ 
 
Փարիզի գրքի տոնավաճառի ավարտին հայկական տաղավարի բազմազան ու հարուստ ծրագրի բարձրակետն ու ամփոփումը «Մտավորականության դերը ցեղասպանությունների կանխարգելման գործում» խորագրով կլոր սեղանն է եղել, որին մասնակցել են հայ և ֆրանսիացի մտավորականները:
 
Աղբյուրը՝ mincult.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.