News

ԵԱՀԿ Երևանի գրասենյակը հայտարարում է մրցույթ

Educational 2015-03-23

ԵԱՀԿ Երևանի գրասենյակը հայտարարում է հեղինակային շարադրությունների մրցույթ հետևյալ թեմաներով`
  1. Ինչու՞ է ժողովրդավարական զարգացումը կարևոր Հայաստանի համար:
  2.  Որո՞նք են կողմ և դեմ տեսակետները Հայաստանի ժողովրդավարական զարգացման համար: 
  3.  Ի՞նչ կարող եմ անել ես Հայաստանի ժողովրդավարական զարգացման համար:
  4. Ո՞րն է երիտասարդների դերը Հայաստանի ժողովրդավարական զարգացման հարցում:
Շարադրությունները պետք է`
 
  • գրեն ավագ դպրոցի 10-12 դասարանների կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների աշակերտները,
  • գրված լինեն հայերենով և ազատ ոճով,
  • ներառեն ոչ ավել, քան 1500 բառ և ոչ պակաս, քան 500 բառ,
  • լինեն տպագիր` տողամեջի 1.5 հեռավորությամբ, 12 տառաչափով, բոլոր էջերը համարակալված, 
  • ներառեն շարադրության հեղինակի տվյալները՝ անուն, ազգանուն, ծննդյան ամիս/ամսաթիվ/տարեթիվ, հասցե, դպրոց/դասարան, կոնտակտային տվյալներ՝ էլ. հասցե, հեռախոսահամար:
Յուրաքանչյուր դիմող կարող է ներկայացնել միայն մեկ շարադրություն՝ ընտրելով վերը նշված 4 թեմայից որևէ մեկը: Լավագույն աշխատանքների հեղինակները կանցնեն հարցազրույց և ընտրված 20 աշակերտ հնարավորություն կստանա մասնակցելու ԵԱՀԿ Երևանի գրասենյակի նախաձեռնած «Ժողովրդավարության ամառային դպրոց» ծրագրին: 
 
Ծրագիրը ներառում է մեկշաբաթյա ուսումնական սեմինարներ Երևանում՝ նվիրված ժողովրդավարական զարգացման, մարդու իրավունքների և երիտասարդության կարողությունների զարգացմանը:  
 
Ծրագրի շրջանակում կկազմակերպվեն  մի շարք հանդիպումներ ոլորտի լավագույն մասնագետների հետ,  ծանոթացման այցեր հանրային/պետական հաստատություններ (օրինակ՝ Ազգային ժողով, ԱԳՆ, Կենտրոնական ընտրական հանձնաժողով, Օմբուդսմենի գրասենյակ), ոչ-կառավարական կազմակերպություններ, գրադարաններ և այլն:  
 
Ծրագրի նպատակն է խթանել ավագ դպրոցների աշակերտների՝ իրավագիտության իմացությունը, քաղաքացիական մասնակցությունը և տեղեկացնել երիտասարդներին ընտրական իրավունքի և ժողովրդավարության հիմնական սկզբունքների մասին: Ծրագրի ավարտին մասնակիցները կստանան հավաստագրեր և խրախուսական նվերներ:
 
ԵԱՀԿ Երևանի գրասենյակը կհոգա մարզերից դիմորդների տրանսպորտային և կեցության, ինչպես նաև կրթական նյութերին առնչվող ծախսերը:
 
Հայտերն ընդունվում են մինչև 2015թ. ապրիլի 20-ը: Հայտերը պետք է ներկայացվեն առձեռն ԵԱՀԿ Երևանի գրասենյակ (հասցե՝ Սունդուկյան 64/1) կամ ուղարկվեն հետևյալ էլ հասցեով` [email protected]:
 
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010) 22 96 12 կամ (010) 22 96 11 հեռախոսահամարներով (Սոֆի Գրիգորյան):

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.