News

Համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

Featured 2015-03-23

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված դասական երաժշտության համերգ է տեղի ունեցել Վրաստանում Վրաստանի հայ երաժիշտների միության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ:

Միջոցառման գլխավոր նվագարանը ջութակն էր, իսկ կատարողները՝ Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, լարային երաժշտության ամբիոնիվարիչ Էռնստ Առաքելովի ջութակի դասարանի 3-րդ կուրսի բակալավր Ստելլա Մկրտչյանը և առաջին կուրսի մագիստր Մարիաննա Կիրակոզովան:

Դասական երաժշտության համերգն իրենց ներկայությամբ պատվել էին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի հայերի միության նախագահ Հենրիխ Մուրադյանը, լարային երաժշտության մասնագետներ և գնահատողներ:
 
Միջոցառումը ներածական խոսքով բացել է երաժշտագետ, պրոֆեսոր Մարիա Կիրակոսովան, արժևորելով այն բարդ ու աշխատատար ուղին, որ անցնում են լարային երաժշտությունը և ջութակի դասարանն ընտրած ուսանողները և նշել այն ձեռքբերումները, որ ունենում են հատկապես պրոֆեսոր Էռնստ Առաքելովի դասարանի ուսանողները:
 
Այնուհետև երիտասարդ ջութակահարուհիներ Մարիաննա Կիրակոզովան և Ստելլա Մկրտչյանը, դաշնակահարուհի Թեոնա Միքելաձեի նվագակցությամբ որպես հիշատակի խոնարհում կատարեցել են Մոցարտի, Պագանինի, Բախի, Բեթհովենի, Վեյավսկու, Խաչատրյանի և մյուսների ստեղծագործությունները:
 
Իրենց ելույթներում Վրաստանի Հայերի միության ղեկավարը և Վիրահայոց թեմի առաջնորդը բարձր են գնահատել երիտասարդ ջութակահարների վարպետ կատարումները և երախտիքի խոսքեր ուղղել Մաեստրոյին դասական երաժշտության գեղեցիկ համերգով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար:
 
Բանախոսները մեկ անգամ կրկին հավաստել են, որ մազապուրծ փրվածների սերունդները վերածնունդ են ապրում, հարատևող հայոց ազգը հիշում է իր զոհերին և դատապարտում է ցեղասպանության ամեն տեսակ դրսևորում: Վիրահայոց թեմում շարունակվում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները:
 
Աղբյուրը՝ www.tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.