News

Ելույթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

Featured 2015-03-18

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը պաշտոնական նվագախմբի կարգավիճակով մասնակցել է Բեյրութում կայացած «Ալ Բուստան» միջազգային փառատոնին:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համար 2015թ. մասնակցությունն «Ալ Բուստան» միջազգային փառատոնին խորհրդանշական էր, քանզի այն իրականացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում:
 
Փառատոնի ընթացքում նվագախմբի երաժիշտները, դիրիժորները և ադմինիստրատիվ կազմը հանդես են եկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ «Անմոռուկ» կրծքանշանով:
 
Նկատենք՝ նվագախումբը ս.թ. փետրվարի 26-ից մարտի 10-ը փառատոնին հանդես է եկել 5 համերգով՝ ելույթ ունենալով անվանի մենակատարների և դիրիժորի հետ: 
 
Առաջին չորս համերգներն ընթացել են փառատոնի գեղարվեստական ղեկավար, իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի գլխավորությամբ, իսկ մարտի 10-ին համերգը ղեկավարել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: 
 
Աղբյուրը՝ mincult.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.