News

Կամփոփվեն «ԵՊՀ օլիմպիադա»-ի արդյունքները

Educational 2015-03-17

ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ անցկացվող «ԵՊՀ օլիմպիադան», որին այս տարի հայտագրվել էր 3324 աշակերտ, օրերս կայացել է Երևանում և ՀՀ մարզերում: Նախկինում ծրագրում ներգրավված են եղել միայն մի քանի մարզերի դպրոցներ, սակայն այս տարի օլիմպիադային մասնակցել են հանրապետության բոլոր մարզերի դպրոցները:
Օլիմպիադան նախատեսված է 12-րդ դասարանի աշակերտների համար: Ողջունելի է այն փաստը, որ այս տարի «ԵՊՀ օլիմպիադա-2015»-ին մասնակցում էին նաև 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտներ: Ըստ առարկաների՝ յուրաքանչյուր դպրոցից օլիմպիադայում ընդգրկված էին 2-3 հոգի:
 
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության պետ Վաչագան Գալստյանը նշել է, որ օլիմպիադայի հիմնական նպատակը դպրոցականների մասնագիտական կողմնորոշումն ու ավագ դպրոց-ԵՊՀ կապն ամրապնդելն է. «Մարզերում օլիմպիադան անցկացվում է հիմնականում ԵՊՀ-ի հետ համագործակցության պայմանագիր ունեցող դպրոցներում:
 
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան Էմիլ Գևորգյանը նկատել է, որ օլիմպիադան նախ և առաջ աշակերտների համար ընդունելության քննություններին պատրաստվելու հիանալի փորձ է, քանի որ թեստային առաջադրանքների մեծ մասը համապատասխանեցվել է շտեմարաններում ներառված առաջադրանքներին:
 
«ԵՊՀ օլիմպիադա-2015»-ի արդյունքների ամփոփումը և պաշտոնական փակումը տեղի կունենան մարտի 27-ին ԵՊՀ մեծ դահլիճում: Հաղթողները կստանան 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի դիպլոմներ, գովասանագրեր, ինչպես նաև Մայր բուհի կողմից կպարգևատրվեն գրքերով ու դիմորդի ուղեցույցներով:
 
Աղբյուրը՝ ysu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.