News

Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով...

Educational 2015-03-16

Օրերս կրկին աշխուժություն էր տիրում Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցում: Ուսուցչուհի Հ. Ստեփանյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր գրական-երաժշտական միջոցառում՝ նվիրված մեծ քնարերգու Ավ. Իսահակյանի ծննդյան 140 ամյակին:
Ներկա էին տնօրինությունը, ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ: Միջոցառման մասնակիցները ութերորդ, հինգերորդ և չորրորդ դասարանների աշակերտներ էին: Միջոցառումն  սկսվեց մեղմ երաժշտությամբ, լսվում էր զանգերի խուլ ձայնը, թվում էր, թե քայլում էր քարավանը՝ մեղմասահ ու ղողանջումով:
 
Երգը դադարում է, և աշակերտներն սկսում են ներկայացնել վսեմի, բարու, գեղեցիկի, հայրենասիրության և մարդկության ջահակիր  բանաստեղծի ստեղծագործությունները: Այն միտքն էր թևածում, որ ուրիշի էության մեջ ներթափանցելը, նրա հոգին ու հոգեբանությունը հարազատորեն արտահայտելն Իսահակյանի պոեզիայի հիմնական հատկանիշն է:
 
Բանաստեղծի  հույզերն ու ապրումներն աշակերտներն արտահայտում ու մեկնաբանում էին իրենց իսկ խոսքի միջոցով: Կարծես ներկաների հոգիների առջև  իր խոսքի և մտքի  կախարդական աշխարհն էր բացել սիրելի բանաստեղծը և ստեղծվել էր հոգու շփում ու մտերմություն Վարպետի հետ:
 
Ասմունքին հաջորդում էին երգերը, որոնք գրվել էին հեղիանկի խոսքերով: Միջոցառումն ավարտվեց հետևյալ իմաստուն խոսքերով. «Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում  ենք կարոտով...»: Նմանատիպ հուզիչ միջոցառումները ուսանելի են բոլոր աշակերտների համար:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.