News

Ընդլայնված նիստ Վարդաբլուրի միջնակարգ դպրոցում

Educational 2015-03-16

Վարդաբլուրի միջնակարգ դպրոցում ծնողական խորհրդի և դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Գ. Ասրյանի նախաձեռնությամբ կայացավ ծնողական խորհրդի ընդլայնված նիստ՝ «Ապահով համացանց» խորագրով: Հիմնական զեկուցող Գ.Ասրյանը ներկայացրեց արդի ՏՀՏ-ի դերի և անհրաժեշտության մասին:

Միջոցառման մասնակից ավագ դպրոցի աշակերտները ներկայացրեցին համացանցի ընձեռած ինֆորմացիոն լայն հնարավորորությունների և՛ լավ, և՛ վատ կողմերը, հորդորեցին ճիշտ օգտագործել համացանցի ռեսուրսները և, հետևելով համապատասխան կանոններին, համացանցը դարձնել ապահով և անվտանգ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.