News

ՊԱՀՊԱՆԵՆՔ ԾԱՌԵՐԸ

Educational 2015-03-16

Վանաձորի Ա. Պուշկինի անվան թիվ 4 հիմնական դպրոցի III «դ» դասարանում անցկացվեց առաջավոր փորձի դաս (ուսուցիչ՝ Լ. Մխիթարյան): Դասը նվիրված էր ծառերի պահպանմանը: Աշակերտները գրատախտակի վրա ստացան անտառի հեքիաթային ու խորհրդավոր պատկեր:

Այնուհետև գուշակելով ռեբուսը՝ կռահեցին դասղեկական ժամի թեման: Աշակերտները բաժանվեցին 4 խմբի: Յուրաքանչյուր խումբ «Բացատրական-նկարագրական» մեթոդի օգնությամբ ներկայացրեց ծառերի տեսակները՝ պտղատու, սաղարթավոր, փշատերև և հետաքրքիր: 

Վերջին խումբն առանձնացրել էր ուսուցիչը: Այնուհետև աշակերտները խոսեցին ծառերի տված օգուտի մասին, ներկայացրեցին խորհուրդներ դրանց պահպանման և խնամքի վերաբերյալ:
 
Յուրաքանչյուր խումբ, իրեն տրված խճանկարի սկզբունքով հավաքելով ծառը, իմացավ իր խմբի անվանումը: Աշակերտները ներկայացրին գեղեցիկ երաժշտական կատարումներ: Դասն ավարտվեց հայոց ծառերի նահապետի՝ սոսիի խորհրդով:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.