News

Անգլերենի շաբաթ Վանաձորի թիվ 4 դպրոցում

Educational 2015-03-16

Վանաձորի Ա. Պուշկինի անվան թիվ 4 հիմնական դպրոցում մեկնարկեց անգլերեն լեզվի շաբաթը, որի ընթացքում նախատեսվում է անցկացնել բաց դասեր, կինոդիտումներ, հետաքրքիր և բազմաբնույթ միջոցառումներ: Կազմակերպված պաստառների ցուցադրության շնորհիվ դպրոցում անգլիական մթնոլորտ էր տիրում:

Պաստառներից յուրաքանչյուրը ներկայացնում էր Մեծ Բրիտանիայի, մասնավորապես՝ Անգլիայի մշակույթը, արվեստը, գրականությունը, սպորտը, իսկ տարբեր վայրերում փակցված անգլիական ասույթներն ու կատակներն էլ ավելի էին նպաստում անգլիական ազգային ոգին և հումորն ըմբռնելուն:

 
IV Ա դասարանում (ուսուցիչ՝ Ա. Մինասյան) անցկացվեց բաց դաս՝ նվիրված Մանկական գրքի միջազգային օրվան: Դասի ընթացքում տիկնիկային բեմականացմամբ ներկայացվեց Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն»: Աշակերտները ներկայացրեցին Հանս Քրիստիան Անդերսենի կենսագրությունը, քանի որ տոնը նշվում է ի պատիվ Անդերսենի: 
 
Դասի ընթացքում իր ուրույն տեղն ուներ նաև մանկական Աստվածաշունչը: Աշակերտները ներկայացրեցին «Հայր մեր»-ը հայերեն և անգլերեն լեզուներով: Աշակերտները բաժանված էին 5 խմբի, որոնցից յուրաքանչյուրը խոսեց «Փոքրիկ մտքեր», «Հետաքրքիր փաստեր», «Ծիծաղաշարժ անգլերեն», «Մեծ Բրիտանիայի ավանդույթները և սովորույթները», «Արևը և այն վայրերը, որտեղ այն շողում է» թեմաների շուրջ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.