News

Մանկական գրքի միջազգային օր՝ ՀԱԵ Շիրակի թեմի սոցիալ – կրթական կենտրոնում

Educational 2013-04-12

Ապրիլի 9-ին ՀԱԵ Շիրակի թեմի սոցիալ- կրթական կենտրոնի հետ համագործակցության շրջանակներում Գյումրու թիվ 23 դպրոցի աշակերտները նշեցին մանկական գրքի միջազգային օրը: Միջոցառումը նախապատրաստել էին կենտրոնի տնօրինությունը, դպրոցի ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Հ.Թադևոսյանը, ՄԿԱ գծով փոխտնօրեն Հ.Մսրյանը, 4-րդ դասարանի դասվար Մ.Հովհաննիսյանը:

Նախապես աշակերտները պատրաստել էին պաստառներ`նվիրված մանկագիրներին, որոնցով զարդարեցին կենտրոնի դահլիճը: Այս գեղեցիկ ձեռնարկը ստացավ «Սիրված մանկագիրների պատկերասրահ» անվանումը:

Աշկերտները ներկայացրեցին սիրված մանկագիրների կյանքը, նրանց անցած ուղին,ստեղծագործությունները: Յուրաքանչյուր երեխա արտասանում էր իր սիրած բանաստեղծությունը: Բեմականացվեցին «Խոզն ու ագռավը», «Շունն ու կատուն», «Հյուրը»  առակները, ապա` «Կիկոսի մահը» հեքիաթը: Երգեցին մանկական գեղեցիկ երգեր:

Աշակերտները մասնակցեցին կենտրոնում կազմակերպված հյուրասիրությանը, ստացան կենտրոնի աշխատակիցների անակնկալ նվերները: Միջոցառումը նկարահանվեց և լուսաբանվեց ՑԱՅԳ հեռուստաընկերության կողմից: Միջոցառումը հաջողված էր, ներկանեը` գոհ, երեխաները` երջանիկ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.