News

ՉԺՀ բուհերը կընդունեն 11 հայ դիմորդի

Educational 2015-03-16

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ազդարարել է միջպետական համաձայնագրի շրջանակում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու նպատակով անցկացված մրցույթի հաղթողների անունները:
Միջոցառմանը մասնակցել են բակալավրի, մագիստրոսի և ասպիրանտի կրթական աստիճանների համար դիմած և մրցութային շեմը հաղթահարած դիմորդները: Ողջունելով և շնորհավորելով հաղթողներին` Արմեն Աշոտյանը նշել է, որ այս տարի ՉԺՀ-ի բուհերում ուսումնառություն ստանալու իրավունք է ստացել 11 դիմորդ: 
 
Նախարարն ընդգծել է, որ այս տարի ևս Չինաստանի բուհերում սովորելու համար արձանագրվել է դիմորդների բարձր մասնակցություն, որն ըստ Արմեն Աշոտյանի՝ վկայում է հայ երիտասարդների` Չինաստանի մշակույթին ու քաղաքակրթությանը ծանոթանալու և չինական բուհերում սովորելու մեծ հետաքրքրության և ձգտման մասին: 
 
«Վերջին տարիներին կրթության ոլորտում իրականացված լայնածավալ բարեփոխումների արդյունքում աշխարհի բարձրակարգ բուհերի շարքում իրենց տեղն ունեն նաև Չինաստանի բուհերը, և պատահական չէ, որ տարեցտարի վերոնշյալ բուհերում սովորել ցանկացող հայ երիտասարդների թիվն ավելանում է»,-նշել է նախարարը:
 
Միաժամանակ նախարարը մրցույթին մասնակցած, բայց մրցութային շեմը չհաղթահարած դիմորդներին առաջարկել է մասնակցել ինչպես միջպետական համաձայնագրերով, այնպես էլ այլ կրթաթոշակային ծրագրերով  նախատեսված մրցույթներին: 
 
Հանդիպման մասնակիցիներն իրենց հուզող հարցերն են ուղղել նախարարին` ստանալով սպառիչ պատասխաններ: Նշենք, որ միջպետական համագործակցության շրջանակում այսօր Չինաստանի բուհերում է սովորում է շուրջ 40 հայ երիտասարդ:
 
Աղբյուրը՝ edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.