News

Դպրոցն անվանակոչվել է ազատամարտիկի անունով

Educational 2015-03-13

ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվական բաժնի հաղորդման՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել ՀՀ ԿԳՆ «Լոռու մարզի Տաշիրի ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը զոհված բժիշկ-ազատամարտիկ Արտակ Խաչատրյանի անունով կոչելու վերաբերյալ:

Բժիշկ Արտակ Խաչատրյանը եղել է տվյալ դպրոցի շրջանավարտ, կամավոր մասնակցել է արցախյան ազատամարտին: Մեծ է եղել նրա ներդրումն արցախյան ազատամարտի և հայոց բանակի ռազմական բժշկության կայացման գործում:  

 
Արտակ Խաչատրյանը զոհվել է 1993 թվականին ապրիլի 17-ին, պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Արիության» մեդալներով:
 
Տաշիրի ավագ դպրոցն ազատամարտիկի հիշատակին անվանակոչելու նախաձեռնությամբ ՀՀ ԿԳ նախարարին դիմել են հերոսի մարտական ընկերները և դպրոցի մանկավարժական խորհուրդը:
 
Աղբյուրը՝ edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.