News

Բաց դաս ֆիզիկայից

Educational 2015-03-12

Սևանի ավագ դպրոցի 10-րդ բնագիտականում ֆիզիկայի դասի թեման «Ստատիկա» բաժնի ամփոփումն էր: Աշակերտներն էլեկտրոնային գրատախտակի վրա իրենց պատրաստած սահիկներով բացատրեցին երկու և ավելի ուժերի համազորի գտնելը զուգահեռագծի կանոնով:
Աշակերտները կարողանում էին ուժի կիրառման կետը տեղափոխել ուժի ազդման գծի երկայնքով: Նրանք գիտեին հավասարակշռության պայմանները: Կարողանում էին փորձնական ճանապարհով որոշել հարթ թիթեղի ծանրության կենտրոնը: 
 
Գիտեին նաև և կարողանում են կիրառել հավասարակշռության պայմանները: Դասի հիմնական նպատակներն ու խնդիրները հստակ ձևակերպվեցին: Դասի ընթացքում օգտագործվեցին արդյունավետ մեթոդներ: 
 
Բոլոր աշակերտները ներգրավված էին ուսուցման գործընթացում: Աշակերտների ձեռք բերած գիտելիքները խորն են և բազմակողմանի: Նոր նյութի ուսումնասիրումը կատարվեց հետաքրքիր եղանակով: 
 
Հասկացություններն ու երևույթները պարզաբանվեցին հիմնավոր և մատչելի: Ուսուցիչը խթանում է սովորողների տրամաբանական մտածողությունը: Ապահովվեց հետադարձ կապ: Գնահատականները հիմնավորվեցին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.