News

Միջոցառումներ Ստեփանակերտի թիվ 1 դպրոցում

Educational 2015-03-12

Մայրենիի միջազգային օրը շուքով նշվեց Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում։

Դպրոցում առհասարակ հագեցած անցավ Մայրենիի միամսյակը՝ ռադիոհաղորդումների շարքեր՝ նվիրված արևմտահայ պոեզիային, Վահան Տերյանի և Հովհաննես Թումանյանի ծննդյան տարեդարձերին, Գիրք նվիրելու օրվան, Տերյանի 130-ամյակին նվիրված համադպրոցական միջոցառում՝ «Բարի հիշեք ինձ ձեր սրտում», Ամենայն հայոց բանաստեղծին նվիրված ցերեկույթ՝ թումանյանական հայտնի հեքիաթերի բեմադրությամբ, պատի թերթերի լույսընծայում, աշակերտների ձեռքի աշխատանքների (գրքեր, թերթեր) ցուցադրություն և իբրև այս ամենի վերջին ակորդ՝ «Դարերդ հայերեն են գալու» խորագրով միջոցառում` դպրոցի III «բ», VII «բ» դասարանների աշակերտների մասնակցությամբ։   

Միջոցառումն իրենց ներկայությամբ պատվել էին նաև դպրոցի կենսաթոշակառ ուսուցիչներից մայրենիի երախտավորները։ Հետաքրքիր էր մտահղացված ողջ միջոցառումը՝ սկսած աշակերտների արտաքին տեսքից, ավարտած Հայաստանին ու հարազատ դպրոցին նվիրված երգերի շարքով։
 
Երեխաները հուզիչ բանաստեղծություններ ձոնեցին մայրենիին, պարեցին, երգեցին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.