News

ԻԹՎԻՆԻՆԳՊԼՅՈւՍԻ ՇՐՋԱՆԱԿՈւՄ

Educational 2015-03-12

“FRIENDSHIP WITHOUT BORDERS” ահա այսպես է վերնագրված իթվինինգպլյուսի շրջանակում անցկացվող առցանց համագործակցային ծրագիրը, որը Սուրենավանի միջնակարգ դպրոցում ղեկավարում է Ն. Զեյնալյանը:
Այն բավականին մեծ ծրագիր է և ներառում է ամենատարբեր թեմաների փոխանակում տարբեր ազգություն ունեցող աշակերտների հետ: Յուրաքանչյուր աշակերտ ունի իրավունք այդ տարածք մուտք գործելու և ստեղծելու այնպիսի նյութեր, որոնք հետագայում կարող են օգտագործվել աշխարհի տարբեր անկյուններում աշխատող ուսուցիչների կողմից:
 
Ծրագրի նպատակն է ծանոթանալ տարբեր ժողովուրդների սովորույթներին, ծեսերին, ավանդույթներին, տարազին և պատմական տարբեր հուշարձաններին: Ծրագրի համար նախատեսված տարածքում աշակերտներն ամեն ամիս կփոխանակեն այն ինֆորմացիան, որն արդեն մշակված է ծրագրով:
 
Կարևորն այն է, որ ծրագրի ընթացքում աշակերտները կընդլայնեն իրենց մտահորիզոնը, կզարգացնեն նաև լեզվական ու համակարգչային գիտելիքները: Երիտասարդ ուսուցչուհին տարբեր ծրագրերի մասնակցության մեծ փորձ ունի, որի շնորհիվ աշակերտներն անմիջապես ընկալում են իրենց անելիքն ու անցնում գործի:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.