News

Հանդիպում Սուրենավանի միջնակարգ դպրոցում

Educational 2015-03-12

ՀՀ ՈՍ անչափահասների բաժնի պետ Ն. Դուրյանի գլխավորությամբ ամեն տարի տարածքային ոստիկանության անչափահասների գծով տեսուչներն այցելում են դպրոցներ: Այս տարի այդ նախաձեռնությանը միացել է Հայոց եկեղեցին: Նմանատիպ հանդիպումները, ինչ խոսք, զգոնացնում են աշակերտին, իրազեկում և ուղղորդում՝ քայլելու ճշմարիտ ճանապարհով:

Ու հենց այս նախաձեռնության շրջանակում էլ Սուրենավանի միջնակարգ դպրոցն իր հարկի տակ հյուրընկալել էր ոստիկանության Արարատի բաժնի անչափահասների գործերով ավագ տեսուչ Արմեն Գրիգորյանին ու Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Դավիթ քահանա Սահակյանին:

Հանդիպմանը ներկա էին 7-11-րդ դասարանի աշակերտներ և ուսուցիչներ: Մինչ բուն թեմային անցնելը, ներկաներն աղոթք բարձրացրեցին առ Աստված, հետո Տեր Դավիթ Սահակյանը ներկայացրեց Հայոց եկեղեցու դերն ու նշանակությունը, խոսեց աղանդների ու դրանց վտանգավոր հետևանքների մասին, հորդորեց ամրանալ ճիշտ հավատքով:
 
Զրույց-զեկույցով հանդես եկավ նաև անչափահասների գործերով ավագ տեսուչ Արմեն Գրիգորյանը, ով խոսեց անչափահասների կատարած իրավախախտումների, հանցագործության տեսակների ու պատժամիջոցների մասին: Աշակերտների հնչեցրած հարցերն ստացան սպառիչ պատասխաններ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.