News

Բաց դաս Ջրվեժի միջնակարգ դպրոցում

Educational 2015-03-12

Պատկերազարդ և գունեղ էին թվերն աշակերտների հոգում, որոնց փայլն ու ոգևորությունը փոխանցվեց դասալսողներին: Առաջինցիները հիանալի ներկայացրեցին իրենց՝ այսքան կարճ ժամանակում ձեռք բերած գիտելիքները: «Մենք ճանաչում ենք քեզ 1, 2…10»,- ասացին նրանք և երգեր հյուսեցին յուրաքանչյուր թվի մասին:

Հետաքրքրաշարժ խաղերի միջոցով զարգացրեցին և  ցուցադրեցին իրենց մաթեմատիկական հմտություններն ու կարողությունները, տրամաբանական մտածողությունը:

Ու այդ ամենը երգով, պարով, խաղով, ասմունքով ու փոքրիկ «հայտնագործություններով»՝ ապացուցելով, որ արդեն տիրապետում են նաև թվերի «այբուբենին»:
 
Երիտասարդ ուսուցչուհին՝ Աննա Բաբայանը, իր հոգու ողջ ջերմությունն ու բերկրանքը փոխանցել էր աշակերտներին, ու նրանք աշխարհին նայում էին նրա աչքերով:
 
Նրանց ամեն մի խոսքում անկեղծություն և հիացմունք կար: Դա սովորական դաս չէր, այլ տոն, որը երկար կմնա փոքրիկ առաջինցիների հիշողության մեջ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.