News

Դաս-միջոցառում՝ Վանաձորի Ա.Պուշկինի անվան թիվ 4 դպրոցում

Educational 2013-04-12

Ապրիլի 8-ին Վանաձորի Ա.Պուշկինի անվան թիվ 4 դպրոցի 2 «ա» դասարանի աշակերտները դասվար Հերմինե Մուրադյանի ղեկավարությամբ անցկացրին «Հրաշք գարուն» ցերեկույթը:

Դպրոցի դահլիճում մի պերճ շքահանդես էր: Գույնզգույն ծաղիկները ցուցադրում էին իրենց գեղեցկությունը, և յուրաքանչյուրը յուրովի հիասքանչ էր: Ծաղիկների թագուհին՝ շքեղ վարդը, շքահանդեսի զարդն էր:

Բոլոր ծաղիկները գույնզգույն զգեստներ էին հագել և իրենց խոսքով, երգ ու պարով գերել հանդիսատեսին: Տեղի ունեցավ ծաղիկների մրցանակաբաշխություն: Յուրաքանչյուր ծաղիկ արժանացավ համապատասխան մրցանակի:

Ցերեկույթի ընթացքում փոքրիկները շնորհավորեցին իրենց ուսուցիչներին և մայրերին: Ցանկացան, որ նրանց հոգիներում բազմաթույր առվակներ հոսեն, իսկ ոտքերի տակ փռվեն մանուշակների գորգեր: Միշտ լինեն ձնծաղկի պես ժպտուն, գարնան պես թարմ, սիրո պես քնքուշ: Իսկ հանդիսատեսը մեծ բավականություն ստացած հեռացավ դահլիճից:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.