News

Մարտի 8

Educational 2015-03-11

Մարտի 6-ին Նոր Հաճնի թիվ 1 հիմնական դպրոցի դահլիճում գարնանային տոնական տրամադրություն էր թևածում: 2 «ա» դասարանը դասվար բազմավաստակ ուսուցչուհի Զ. Ղահրամանյանի հրաշագործ ձեռքերով դահլիճը վերածել էր ծաղկած բուրաստանի: Պատերին արևաշունչ գույների խաղ էր, ծաղիկների ու ծաղկած ծառերի ժպիտ, իսկ վերևում թևածող ծիծեռնակներն ավետում էին Հայոց աշխարհի ծաղկափթիթ գարնան գալուստը:

Առավել մեծ ջերմություն պարուրեց աշակերտներին, երբ ներս մտավ դասարանի բազմաթույր ծաղկաբույլը, դահլիճը լցվեց քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով: Իրենց սրտաբուխ խոսքերով նրանք՝ նույն հրեղեն ծաղիկները, բանաստեղծություններ արտասանեցին՝ շնորհավորելով մայրիկներին, քույրիկներին տատիկներին և ուսուցիչներին Կանանց միջազգային տոնի կապակցությամբ:

Մայրիկներին նվիրված ուրախ երգերով, նազանի պարերով օրը դարձրեցին իսկական տոն բոլորի համար: Երբ մանուկները պարում էին, հանդիսատեսն ասես նրանց թռիչքներով հոգու թռիչք էր ապրում, ժպտում ու ծիծաղում լիաթոք: Այդ օրը գտնված կամ ապրած օրերից լավագույնը կլինի, քանի որ այն գունեղ էր ու ջերմ և բոլորին ասես տեղափոխեց երիտասարդություն:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.