News

ՇԻՐԱԶԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ

Educational 2015-03-11

Անտեսելով ձմռան վերջին ամիսը՝ գարուն էր եկել կապուտաչյա մանուշակներով, քնքշաբույր ձնծաղիկներով ու Շիրազի հոգեբուխ խոսքով: Շիրակի մարզի թիվ 5 հիմնական դպրոցի 7-րդ դասարանում «Հովհաննես Շիրազ» թեմայով բաց դաս էր:

Շիրակի կանաչ հեռաստաններից ու ծաղկոտ հովիտներից, գիշերային աստղազարդ նույն երկնքից ուժ ստացած պատանիներն ու աղջիկները, լինելով Հովհաննես Շիրազի համերկրացիները, տիրապետելով նրա բարբառին, լավագույնս ներկայացրեցին մեծանուն մարդ-բանաստեղծին:

Ինքնակենսագրականից մեջբերումները, բանաստեղծություններն ու հուզական քնուշ խոսքը կարողացան ուրվագծել Շիրազի դառը մանկությունը, անհանգիստ պատանեկությունն ու որոնումներով լի կյանքը:
 
Աշակերտները վերլուծեցին Շիրազ-բանաստեղծի ստեղծագործության հիմնական ուղղվածությունները` բնապաշտական, մայրապաշտական ու հայրենասիրական` իրենց բնորոշ գույներով ու արժեհամակարգով:
 
Երգերով ու բանաստեղծական խոսքով խնկարկվեցին մայրը, հայրենիքը, կարոտած Մասիսն ու Անին: Դասն ամփոփեց ուսուցչուհի Ի. Գրիգորյանը Շիրազի որդու` Սիփան Շիրազի ստեղծագործությամբ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.