News

Դիլմանի հերոսը

Educational 2015-03-11

Սևանի թիվ 4 հիմնական դպրոցում շուքով նշվեց հայ ազգային-ազատագրական նշանավոր դեմքերից մեկի՝ Անդրանիկ Օզանյանի ծննդյան 100-ամյակը: Միջոցառմանը նախորդել էին հայդուկապետին նվիրված դասղեկի ժամեր, ձևավորվել էր վահանակ` նրա կյանքը լուսաբանող նյութերով, իսկ այցելությունը զորավար Անդրանիկի թանգարան ավելի էր բարձրացրել երեխաների ոգին:

«Դիլմանի հերոսը» խորագիրը կրող համադպրոցական միջոցառման ընթացքում մասնակիցները հանդես եկան զորավարին նվիրված հայրենասիրական բանաստեղծություններով, երգերով ու ազատագրական պարերի շարանով:

Բեմում կանգնած էին արծվենի հայացքով հայոց հողը հսկող ֆիդայինները՝ Աղբյուր Սերոբն ու Անդրանիկը, Հրայր Դժոխքն ու Գևորգ Չաուշը, որոնց վեհագույն նպատակը հայրենիքի պաշտպանությունն ու ազատությունն է:
 
Նրանք երդվեցին հավատարիմ մնալ զորավարի պատգամներին և շարունակել նրա կիսատ գործը` մշտապես պաշտպանել ժողովրդին և երկիր հայրենին:
 
Միջոցառման կազմակերպիչները (Ն.Պետրոսյան, Լ.Հայրապետյան և Լ.Խանդանյան) արժանացան տնօրինության խրախուսանքին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.