News

Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ

Educational 2015-03-11

Սևանի թիվ 4 հիմնական դպրոցում շարունակվում են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները: Դպրոցի VI «ա» և VI «բ » դասարանների աշակերտները (դասղեկներ Լ. Հայրապետյան և Լ. Խանդանյան) այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգեցին 1.5 մլն զոհերի հիշատակը, ապա ծանոթացան Ցեղասպանության թանգարանում ցուցադրված նյութերին:

Աշակերտները եղան նաև Կոմիտասի, Զորավար Անդրանիկի թանգարաններում: Նրանք վերադարձան խորապես տպավորված և այն հաստատ գիտակցումով, որ ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չի կարող ունենալ:

 
Դպրոցը որոշել է մասնակցել նաև ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած «Հայոց ցեղասպանության հետևանքով միլիոնավոր մանուկներ չծնվեցին» բողոքի խոսքով լուսանկարվելու շարժմանը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.