News

«Նորավեպի իշխանը»

Educational 2015-03-11

Սևանի թիվ 4 հիմնական դպրոցում մեկնարկել են Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցի միջոցառումները: Այդ շրջանակում VIII դասարանում անցկացվեց բաց դաս հայ գրականությունից`նվիրված արևմտահայ գրող, հասարակական գործիչ Գր. Զոհրապի 100-ամյակին:
Աշակերտների՝ անմոռուկներով սև վերնաշապիկները, թախծոտ դեմքերը հաստատումն էին այն բանի, որ ժամանակակից սերունդը քաջ գիտակցում է անցած դարի մեծագույն ոճրագործությունը, մշտապես դատապարտելու և ապագայում նման ոճիրներ թույլ չտալու անհրաժեշտությունը:
 
Գրատախտակին փակցված էր «Նորավեպի իշխանը» խորագրով պատի թերթը, որտեղից երեխաներին ժպտում էին մեծ գրողի՝ վշտով և հույսով լցված աչքերը: Ուսուցչուհու ներածական խոսքը ներկաներին տեղափոխեց Արևմտյան Հայաստանի մոխրացող այգեստաններն  ու  ամայացած  բնակավայրերը, Կ. Պոլիս, որտեղ իր վերջին ճիգերն  էր գործադրում արևմտահայ մտավորականությունը, որը շուտով գլխատվելու էր նենգ թշնամու կողմից: 
 
Մ.Ղալթախչյանը հուզախառն ձայնով կարդաց զեկուցում՝ «Մորթված  արշալույսներ» վերնագրով, իսկ աշակերտներն ընթերցեցին իրենց շարադրությունները՝ «Պանդխտությունը չարիք է»  խորագրով, վերլուծեցին Զոհրապի «Այրին» նորավեպը:
 
Ուսուցչուհու կիրառած «Անմոռուկի» տեսքով մտագրոհը, “T”-ձև աղյուսակը և մյուս մեթոդներն էլ ավելի հետաքրքիր ու բովանդակալից դարձրեցին դասը: Երեխաները մեկ անգամ ևս հիշեցին եղեռնազարկ գրողներին, ովքեր զոհ գնացին թուրքական յաթաղանին: Նրանք բոլոր ուսուցիչներին նվիրեցին իրենց ձեռքով պատրաստած անմոռուկները: Դասն ավարտվեց «Հիշում եմ և պահանջում» խոսքերով:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.