News

Անմահները հրամայում են

Educational 2015-03-11

Արագյուղի միջնակարգ դպրոցի գրականության սենյակը շնչում էր «Նորօրյա աղոթք»-ով: Դասասենյակում տարածվում էին «Երեքնուկ»-ի հնչյունները, և VIII դասարանի աշակերտները հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ա. Բաբայանի ղեկավարությամբ ներկայացնում են դաս-միջոցառումը` նվիրված «Հավերժի ճամփորդ»-ին` Պարույր Սևակին:

Բանաստեղծությունները հաջորդում էին մեկը մյուսին, լսվում էին մեծերի խոսքն ու գնահատականը «Եղիցի լույս»-ով արարողին:

Ստեղծագործությունների հերոսները «վիճում են, ատում են, արարում են, ընկնում են, բայց երբեք չեն ծնկում, չեն ստում, չեն վախենում անարդարության դեմքը խարանելուց»:

Գրականության դաս-միջոցառումը մեծ բավականություն պատճառեց ներկաներին: Այո´, անմահները հրամայում են, քանզի «Աշխարհին մաքրություն է պետք»:
 
Եվ «Հավերժի ճամփորդ»-ը, որ դեռևս շատ երիտասարդ հասակում տեսավ իր առասպելը, որը չի վիճակված 1000-ից և մեկին, այսօր մեզ հետ է` սիրված ժողովրդի սրտաբուխ, ալիքվող սիրով:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.