News

«Հիշում ենք, պահանջում ենք»

Educational 2015-03-10

Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոցի 7 «ա» դասարանում դասղեկ Ք. Բաղդասարյանի և դպրոցի դաստիարակթության գծով փոխտնօրեն Հ. Մինասյանի նախաձեռնությամբ ստեղծվել է անկյուն՝ նվիրված Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին:
Անցկացվել է դասղեկի ժամ՝ «Հիշում ենք, պահանջում ենք» խորագրով:
 
Դասի ընթացքում վերհանվել են տարածքային, մարդկային և ժամանակային կորուստը, հայ ժողովրդի 100-ամյա դեգերումները, վրեժով լցված ուղին, հայերի պահանջատիրությունը, ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դրա կարևորությունը:
 
Դասն ընդգրկուն էր աշխարհագրական, պատմական և իրավական տեսանկյուններից:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.