News

Մայրենիի օրը Հրազդանի թիվ 8 դպրոցում

Educational 2015-03-06

«Լեզուն բնական մի բան է թվում, բայց նա գերբնական զորություն ունի. ապրում է և ապրեցնում, ընդունակ է տոն դարձնել ամեն ժամն ու օրը»,- այսպիսի խոսքով սկսեց դասաժամը մայրենիի նվիրյալ ուսուցչուհին: Յոթ աշակերտներ` գոյականի յոթ հոլովները, յոթ գույներ հագած իրենց տոնական շորերով ու ծիածանաթև խոսքերով, կամուրջ կապեցին իրենց և աշակերտների միջև՝ ամփոփման դասը վերածելով ուրախ հանդեսի:

Նրանք փոքրիկ բեմադրությամբ ներկայացրեցին իրենց քերականական հատկանիշները, ապա հանձնարարեցին աշակերտներին գտնել իրենց երգ ու տաղի, բանաստեղծական գեղեցիկ տողերի, առածների և ասույթների, գրույթների ու հանելուկների մեջ:

Յոթ հոլովներն իրենք էլ ներկայացրեցին ժողովրդական իմաստնությունը՝ պաստառներին ավարտելով կիսատ գրված ասացվածքները: Միջոցառման ուրախ հյուրն էր գնչուն՝ իր կատակ պարով, յուրահատուկ գուշակություններով՝ սահմանված թե՛ հոլովների, թե՛ մասնակիցների, թե՛ տնօրինության և ուսուցիչների համար:
 
Այստեղ էլ առանցքը լեզուն էր: Հոլովներն իրենք էլ փորձեցին իրենց ճանաչել շրջասույթներում, ու դասարանում քերականության հետ միասին թևածեցին նաև հայկական ժողովրդական երգն ու կատակը՝ «Կռունկ»,  «Նուրի, նուրի», «Ա˜խ, ինչ լավ են սարի վրա...», «Հայոց լեզուն»:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.