News

«Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք»

Educational 2015-03-06

Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ ցերեկույթ՝ «Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» խորագրով:
Ցերեկույթը կազմակերպել էր դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անուշ Բարսեղյանը: 5-րդ դասարանում ստեղծվել էր գրական-երաժշտական կոմպոզիցիա: Աշակերտները հանդես եկան երգով, պարով, ասմունքով:
 
Միջոցառումն ավարտվեց հետևյալ խոսքերով` «Հայրենիք ի´մ, բոլորս անմնացորդ սիրում ենք քո յուրաքանչյուր մասունքը` հողը, ջուրը, երկինքն ու արևը:
 
Չէ որ հենց այդ մասունքներից ենք մենք ծնվում, սնվում, կայանում որպես մարդ անհատ ու հենց այդ մասունքների գրկում ենք տեսնում մեր պայծառ ապագան, որում շողում է մեր ազատ ու անկախ հայրենիքը` Հայաստանի Հանրապետությունը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.