News

Բաց դաս՝ Սպիտակի դպրոցում

Educational 2013-04-11

Սպիտակի դպրոցի 5 «ա» դասարանում Հայոց եկեղեցու պատմություն առարկայի ուսուցչուհի Աննա Թովմասյանը անցկացրեց բաց դաս՝ «Սուրբ հարություն» թեմայով: Դաս - միջոցառումն սկսվեց տերունական աղոթքով, որից հետո աշակերտները ներկայացրեցին Քրիստոսի խաչելիության գաղափարը, մեկնաբանելով Քրիստոսի խաչելիության առանցքը, նրա թաղումը և մեռելներից հարությունը:

Ուսուցչուհին տեսանյութի, հոգևոր երաժշտության և քրիստոնեական բարոյագիտության հետ միջառարկայական կապ ստեղծելով նպատակ ուներ աշակերտի մոտ ձևավորել անձի ներդաշնակ զարգացում: Ինչն էլ հնարավորություն ստեղծեց աշակերտների համար հստակ ներկայացնելու զատկական տոնը, տալ տոնի գաղափարը, տոնի անվան բացատրությունը և հստակեցնել նախաքրիստոնեական և քրիստոնեական զատիկի  իմացաբանությունը: Աշակերտները ներկայացրցին Աստվածային սերը, դրան արժանանալու ճանապարհը՝ ինչը հոգևոր պտուղներն են, և դրա հետևանքները: Հոգևոր պտուղները աշակերտները ներկայացրին կենաց ծառի միջոցով: Իսկ դասի վերջում «Գիտելիքի անկյուն» պաստառում լրացրեցին այն ինչը տվել էր իրենց  բաց դաս միջոցառումը:

Թեմայի ուսուցումը բաց դաս միջոցառման ձևով ուսուցանելը նպատակ ուներ գեղագիտական դաստիարակությամբ և հոգևոր դիդակտիկ պաշարներով լրացնել աշակերտի մոտ հոգևոր և մտավոր դաստիարակությունը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.